Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը, համաձայն որի խորհրդային տարիներին Հյուսիսային Կորեային տրամադրված ընդհանուր առմամբ 10,96 մլրդ ԱՄՆ դոլարի չափով վարկերի մասով պարտավորվածությունների 90 տոկոսը դուրս է գրվում:
Մնացած 10 տոկոսը ($1,09 մլրդ) մարվելու են 20 տարիների ընթացքում` կես տարին մեկ վճարումներով:




























