Մեքսիկական ծոցում ձկան արդյունահանմամբ զբաղվող ձկնորսները պատահաբար բռնել են նախապատմական գոբլին-շնաձկան, որը ամենաեզակին է բոլոր շնաձկներից, որ մարդը երբեւէ տեսել է:
Ֆլորիդայի Քի-Ուեսթ քաղաքից ոչ հեռու բռնված ձկան երկարությունը 5,5 մետր է: Հազվագյուտ ձուկն ունի վարդագույն երանգ ու երկար դունչ, որը թաքցնումէ գիշատչի սուր ատամները: Ծոցում նման ձուկ բռնում են երկրորդ անգամ:
Գոբլին շնաձկները ապրում են Ճապոնիայի խորը ջրերում: Վերջին անգամ նման շնաձուկ բռնել են 10 տարի առաջ:
Ձկնորսները նրան բռնել են 600 մետր խորության տակ: Նրանք ցնցված էին, որ ցանցում, որով սովորաբար ոստրեներ են բռնում, խոշոր շնաձուկ է հայտնվել: Ձկնորսը արագ լուսանկարել է շնաձկանն ու բաց թողել նրան: Գիտնականներն այնքան քիչ բան գիտեն այդ ձկան մասին, որ նույնիսկ չգիտեն, թե որքան է մեծանում եւ որքան ապրում:











