Ադրբեջանում հանցավոր-զավթիչ իշխանությունը ոչնչացնում է երիտասարդ բլոգերներին, լրագրողներին, անկախ իրապաշտպաններին, ազատ ձայներին եւ լրատվամիջոցներին, վերահսկում է գրեթե ողջ քաղաքացիական հասարակությունը, եւ եթե նրանց վերահսկողությունից դուրս են մնում ՀԿ-ները, որոնք «ազգային դիվանագիտությամբ» են զբաղվում, դրանք նույնպես հարկավոր է ոչնչացնել: Նրանց կարգախոսն է՝ «Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է»: Այդ մասին հայտարարել է խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը «Turan» գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «լրտեսների» գործին, որն այժմ քննվում է Ադրբեջանում: «Հայելի» թերթի խմբագիր Ռաուֆ Միրքադիրովի ձերբակալությունից ավելի քան երկու շաբաթ անց Յունուսը համոզված է, որ լրագրողի ձերբակալությունն ունի հեռուն գնացող քաղաքական ենթատեքստ, որն ուղղված է երկրի ողջ քաղաքացիական հասարակության դեմ:

Իրավապաշտպանը հիշել է Նորվուզալի Մամեդովի գործը, որին մեղադրում էին լրտեսության մեջ հօգուտ Իրանի, որից հետո սպանել էին բանտում, ինչպես նաեւ Խալիլ Մամեդովի գործը:

«Հիմնական նպատակն է ամեն ինչ վերահսկել, որպեսզի երկրի ներսում ոչինչ հսկողությունից դուրս չմնա, ինչպես նաեւ արտաքին աշխարհի հետ կապերը, առավել եւս հարեւան Հայաստանի հետ «ազգային դիվանագիտությունը»,- հայտարարել է Յունուսը:

«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը չգրանցված ՀԿ է, որը փաստացի գոյություն ունի, բայց ոչ իրավաբանորեն,  քանի որ մեր, ինչպես նաեւ շատ ՀԿ-ների հրաժարվում են գրանցել: Մենք աշխատում էինք «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հետ Հայաստանում, որը 2005թ.-ին գլխավորում է  Լաուրա Բաղդասրյանը: Մենք պարբերաբար հրապարակել են Հայաստանի եւ Ադրբեջանի տարբեր փորձագետների հարցազրույցները լրատվամիջոցներում, գիրք ենք հրատարակել, իսկ 2012թ.-ին ստեղծել են համատեղ կայք: Ինչպես հասկացա Facebook-ից մեկ տարի առաջ, իշխանությունը լարված էր, որ մենք այդ կայքում ԵՄ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի, դրա արդյունքների, Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության, Պուտինի Բաքու կատարած այցի մասին բաց երկխոսություններ էինք անցկացնում: Այսինքն արդիական բոլոր այդ քաղաքական խնդիրները բաց քննարկվում էին հայ ու ադրբեջանցի փորձագետների կողմից: Սա հարթակ էր երկխոսության համար, հարկ չկա ինչ-որ տեղ գնալ, շփվում ես սկայպի օգնությամբ»,- համոզված է Յունուսը:

«Հարցաքննության ժամանակ դատախազության քննիչները ֆանտաստիկ բան հնչեցրեցին, թե իբր կայքը ստեղծվել է հանուն Հայաստանի եւ ֆինանսավորվում է բոլորի կողմից՝ Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս»,-հաղորդել է իրավապաշտպանը:

Մեկնաբանելով եկամուտների մասին պնդումները՝ Լեյլա Յունուսը նշել է. «Ես հասկացա: Բոլոր Ալիեւները, Փաշաեւները, Հեյդարովներն իմ համեմատ շատ աղքատ մարդիկ են»:

«Ես երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ որպես իրավապաշտպան, սակայն նման ամենաթողություն, որն հիմա է տիրում, չի եղել: Մեզ մոտ միշտ եղել են անօրինություններ, բայց ոչ կանանց հանդեպ»:

Ինչ վերաբերում է այս պատմության ելքին, ապա Լեյլա Յունուսը համոզված է. «Միանգամայն ակնհայտ է, որ հրամանը տրվել է ամենաբարձր մակարդակում»: