Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավորների պատվիրակությունը մայիսի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների եւ Եվրոպական ազատ դաշինքի խմբակցությունների անդամ, Իսպանիայի «Արալար» կուսակցության անդամ Ինյակի Իրազաբալբեյտիա Ֆերնանդեսը, նաեւ Իսպանիայի խորհրդարանի անդամ Ջոն Ինյարիտուն: Նրանք ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ:

Նշենք, որ մայիսի 3-ին եվրոպացի պատգամավորները Ստեփանակերտում հանդիպել են Արցախի վարչապետ Արա Հարությունյանին: Պատգամավորներին Հայաստան են հրավիրել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: