Միջին ամերիկացին օրական օգտագործում է մոտ 370 լիտր, իսկ ահա 27-ամյա Ռոբ Գրինֆիլդը՝ ընդամենը 10-20 լիտր: Նա պատմել է, որ իր մոտ քիչ ջուր օգտագործելու գաղափարը ծնվել է հեծանիվով ողջ Ամերիկայով շրջագայելու ժամանակ:

«Ես ինձ համար կանոններ մտածեցի եւ որոշեցի հետեւել դրանց՝ մյուսներին օրինակ ծառայելու համար: Ես լողացել եմ ջրամբարներում, ջրվեժների տակ, անհրաժեշտության դեպքում նաեւ օճառ օգտագործել: Ես հասկացա, որ մաշկը մաքրելու համար պարտադիր չէ լոգանք ընդունել՝ կանգնելով լոգարանի ջրի շթի տակ»,-ասել է նա:

Այժմ Ռոբը պնդում է, որ ոչ մի ջակուզի չի կարող այնպիսի բավարարության զգացում պարգեւել, որին հասնում ես տաք անձրեւի կամ ջրվեժի տակ, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Oddity Central-ը:

«Ներկայումս ես մաքրում եմ մարմինս թաց սպունգով եւ դա լրիվ բավարար է հիգիենան պահպանելու համար:

Եթե դուք ցանկանում ենք խնայել ջուրը, միաժամանակ չեք կարողանում հրաժարվել լոգանք ընդունելուց, ես ձեզ մի քանի խորհուրդ կտամ. Շատ արագ լոգանք ընդունեք եւ ատամները մաքրելիս, կամ օճառ քսելիս անջատեք ջուրը, լվացքի մեքենան լցրեք կեղտոտ շորերով, նոր միայն միացրեք այն, օգտագործեք անձրեւի ջուրը լոգանքի եւ զուգարանի համար»,-ասել է Գրինֆիլդը: