Leap Motion ընկերության աշխատակիցները ապարանջան հիշեցնող վերահսկիչ սարքեր են ստեղծել, որոնց միջոցով հնարավոր է համակարգչի, սմարթֆոնի եւ խաղաղային կոնսոլների աշխատանքը հեռակառավարել` դրա համար ընդամենը ձեռքի պարզ ժեստեր օգտագործելով:
Ի տարբերություն Google-ի ակնոցների, որոնք ձայնային հրահանգներին են արձագանքում, Leap հատուկ թեւնոցը նախաբազկի մկաններից ստացված հրահանգներին է ենթարկվելու:
«Ձեռքի տեղաշարժի ժամանակ ընդամենը մի քանի միկրովոլտ էլեկտրական ակտիվությամբ նախաբազկի մկաններն են օգտագործվում: Մաշկի մակերեսին տեղադրված տվիչներն այդ ակտիվությունն ավելացնում են հազարավոր անգամներով եւ պրոցեսորին փոխանցում»,-թեւնոցի աշխատանքի սկզբունքն է բացատրել Leap Motion-ի համահիմնադիրներից մեկը:
Վերահսկիչ սարքը ժամանակի ընթացքում մտաբերում է տիրոջ առանձնահատուկ էլեկտրական իմպուլսները եւ բարձրացնում հրամանների կատարման ճշտությունը, տեղեկացնում է FederalPost-ը:
Հեռավար ապարանջանի մշակողները տեսանյութ են նկարահանել, որտեղ ցուցադրվում է հայտնագործության կիրառման ձեւը:











