Հյուսիսային Կորեայի բնակիչների սննդի օրական նորման վերջին ամիսներին կազմում է ընդամենը 420 գրամ՝ պահանջվող 600-ի փոխարեն, հայտնում է «Ազատ Ասիա» ռադիոկայանը՝ վկայակոչելով Փհենյանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին:
Ըստ ռադիոկայանի աղբյուրի՝ Հյուսիսային Կորեայի բնակիչների ամենօրյա չափաբաժինը 2014թ. հունվարին կազմել է 400գ, փետրվարին՝402, մարտ-ապրիլին՝ 420 գրամ:
Ապրիլին Հյուսիսային Կորեա է մատակարարվել 2405 տոննա մթերք՝ միջազգային հումանիտար օգնության շրջանակում, մարտին՝ կրկնակի քիչ: Ընդ որում՝ 2013թ. նույն ժամկետում հումանիտար օգնությունը կազմել էր մոտ 4 հազար տոննա:




























