Մինչ 2050թ. ազգային փոքրամասնությունները Մեծ Բրիտանիայի բնակչության երրորդ մասը կկազմեն, ասվում է Policy Exchange-ի նոր հետազոտությունում: Ներկայումս այդ երկրում տարբեր ազգային փոքրամասնություններ ներկայացնող 8 մլն մարդ է ապրում: Դա ընդհանուր բնակչության 14 տոկոսն է:

Փորձագետների կարծիքով, մի քանի տասնամյակ անց հիշյալ թվերը կկրկնապատկվեն: Policy Exchange-ը պարզել է, որ ազգային փոքրամասնություններն ապահովում են երկրի բնակչության աճի 80 տոկոսը, մինչ սպիտակ բնակչության աճի ցուցանիշները շարունակում են անփոփոխ մնալ, The Daily Mail-ին վկայակոչելով հաղորդում է Gazeta.ru-ն:

Մեծ Բրիտանիայում ամենամեծ թվաքանակով ազգային փոքրամասնություն են ներկայացնում հնդիկները (1,4 մլն մարդ) եւ պակիստանցիները (1,1 մլն մարդ):