Ռուսաստանի տնտեսական անկումը չի նվազեցնի ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2013թ. համեմատ: ԱՄՀ տնտեսական կանխատեսման մեջ նշվում է, որ 2014թ. Հայաստանում սպասվում է  4,3% աճ՝  2013թ.  3,2%-ի փոխարեն: 2015թ.  աճի կանխատեսումը  4,5% է:

Տարածաշրջանում աճի տեմպի նվազում է նախատեսվում՝ 2013թ. 6,5%-ից մինչեւ 6% -ի, հիմնականում Ռուսաստանի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Թուրքիայի տնտեսական անկման պատճառով: Սա կազդի տարածաշրջանի երկրների արտահանման վրա, ինչպես նաեւ ներդրումների ու դրամական փոխանցումների:

2013թ. տարածաշրջանում տնտեսական աճն ապահովվում էր նավթ եւ գազ արտահանող երկրների (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) ներքին պահանջարկով եւ ներկրող երկրներ (Հայաստան, Վրաստան, Ղրղըզստան, Տաջիկստան) արտահանման աճով:

Այնուամենայնիվ, այս տարի սպասվող տնտեսական աճի նվազումը կարող է սեզոնային աշխատողների դրամական փոխանցումների, նաեւ՝ արտահանման անկում առաջ բերել:

Ուկրաինայի իրավիճակը նույնպես կարող է ազդել առեւտրի եւ դրամական փոխանցումների վրա, նաեւ՝ մի շարք ապրանքների արտադրման խափանում առաջացնել:

Չինաստանի տնտեսական անկումը կարող է ազդել ոչ միայն միջինասիական երկրների, այլեւ Հայաստանի վրա, քանի որ մետաղների, այդ թվում պղնձի գինը կնվազի: