ԵՄ-ն մտադիր է 2015թ. գարնանը կայունացման եւ ասոցացման մասին համաձայնագիր կնքել Կոսովոյի հետ: Այս մասին հայտարարել է ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոհանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ելույթ ունենալով Կոսովոյում` եվրաինտեգրման հարցերով ազգային խորհրդի նիստին:
«Ուրախ եմ հավաստել, որ նախորդ ուրբաթ ավարտին ենք հասցրել Եվրամիության եւ Կոսովոյի միջեւ կայունացման եւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- հայտարարել է Ֆյուլեն:
Այդուհանդերձ, նա չի ճշտել, թե ինչպես կարող է փաստաթղթի ստորագրումը կայանալ այն պայմաններում, երբ Եվրամիության 28 երկրներից 5-ը դեռեւս չեն ճանաչել երկրի անկախությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


























