Ուկրաինայի Վերին Ռադայան հավանություն չի տվել այժմեական մի քանի հարցեր համընդհանուր քվեարկության դնելու մասին օրենքի նախագծին:

«Հանրաքվեին կողմ` 154 ձայն… Չի անցնում: Փառք Աստծո»,- գրել է պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը Facebook-ի իր էջին:

«Իմ դիրքորոշումը կիսում են թե «Սվոբոդան», թե ՈւԴԱՐ-ը, եւ թե ՍԷՈւ-ն, այնպես որ հանրաքվեի պապուլիզմը, ամենայն հավանականությամբ, չի անցնի»,- մի փոքր ավելի վաղ գրել էր Բրիգինեցը:

«Այն հարկավոր է անցկացնել, բայց ոչ պատերազմի ժամանակ»,- ասում է նա:

Հիշեցնենք` մայիսի 5-ին երկրի կառավարությունը Վերին Ռադային մայիսի 25-ին` նախագահական ընտրություններին զուգահեռ համաժողովրդական խորհրդատվական հարցում անցկացնելու մասին օրինագիծ էր ներկայացրել: