Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ուկրիանայում ծավալված ճգնաժամի կարգավորման հինգ քայլից բաղկացած ծրագիր է առաջարկում:

Այս մասին նշվում է նախարարի` մայիսի 5-ին Frankfurter Allgemeine Zeitung հրապարակված հոդվածում, հաղորդում է Ukrinform-ը:

«Այսօրվա դրությամբ, իմ կարծիքով, նախ եւ առաջ հետեւյալ հինգ քայլերն են հարկավոր»,- նշել է դիվանագետը:

Առաջին հերթին Շտայնմայերն առաջարկում է Ուկրաինայի շուրջ քառակողմ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել (ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան եւ Ուկրաինա):

Երկրորդ, ընդգծվում է մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների կարեւորությունը, որոնք «իրենց ժողովրդավարությամբ կօրինականացնեն նոր ուկրաինական ղեկավարության իշխանությունը եւ կնպաստեն երկրում քաղաքական եւ տնտեսական իրադրության կայունացմանը»:

Երրորդ կետով Շտայնմայերն առաջարկում է մասնավորապես կլոր սեղանների եւ ազգային, տարածաշրջանային ու տեղական մակարդակներով համաժողովների անցկացման միջոցով ուժեղացնել ԵԱՀԿ միջնորդական դերը:

Չորորդ կետ. հարկավոր է երկրի բոլոր ռեգիոնների եւ հասարակայնության ներկայացուցիչների ներգրավվածությամբ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ քննարկումներ անցկացնել:

Հինգերորդ քայլը Շտայնմայերը «բոլոր ոչ պետական խմբավորումների զինաթափման եւ հասարակական շենքերի ազատման» մեջ է տեսնում:

Վերջում գերմանացի դիվանագետը հերթական անգամ ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության ռազմական եղանակով կարգավորման տարբերակներ չեն քննարկվում: