ԵՄ-ն Ռուսաստանի հանդեպ համընդհանուր դիրքորոշում պետք է ապահովի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կարեւոր է, որ ԵՄ բոլոր անդամ-պետությունները նույնանման ուղերձով դիմեն Ռուսաստանին»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, համոզմունք է հայտնել գերմանական կառավարության ղեկավարը:

Այդ առնչությամբ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, «օրինակ` ԵՄ երկրները տարբեր կախվածություն ունեն ռուսական գազի արտահանումից»: