Ռուսական ագրեսիային պատրաստ են դիմագրավել մի քանի մլն ուկրաինացիներ, ինչպես բանակում, այնպես էլ՝ ընդհատակում:
Ուկրաինացիների մոտ կեսը (45,3 տոկոս) հնարավոր են համարում ռուսական բանակի ներխուժումը Ուկրաինա, այդ թվում 38,7 տոկոսը դա լրիվ հնարավոր է համարում, իսկ 6,6 տոկոսը վստահ է, որ հենց այդպես էլ տեղի կունենա: Այդ մասին են վկայում Ռազումկովի սոցիոլոգիական կենտրոնի տվյալները:
Ռուսական ներխուժման դեպքում հարցվածների 13,9 տոկոսը հայտարարել են, որ կամավոր կգնան ուկրաինական բանակ, իսկ 0,6 տոկոսը՝ ռուսական բանակ: 10,3 տոկոսը կմասնակցի ընդհատակյա գործունեությանը կամ պարտիզանական պատերազմին ընդդեմ Ռուսաստանի, 1,1 տոկոսը կզբաղվի նմանատիպ գործունեությամբ՝ ռուսական կողմից:
Բացի այդ, հարցվածների 39,3 տոկոսը հայտարարել է, որ կաջակցեն ուկրաինական բանակին, 2,1 տոկոսը՝ ռուսական բանակին, 4,7 տոկոսը կմեկնեն Ուկրաինայի այլ շրջաններ, որտեղ իրավիճակը հանգիստ է, 2,4 տոկոսը կմեկնի արտերկիր, 25,5 տոկոսը ոչինչ չի անի:
Հարցման համաձայն 56,4 տոկոսը կարծում է, որ հիմա արդեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմ է ընթանում, հակառակ կարծիքի է 28,5 տոկոսը:
Հարցումն անցկացվել է ապրիլի 25-29-ին, որին մասնակցել է 2012 մարդ ՈՒկրաինայի բորոլ տարածաշրջաններում, բացառությամբ Ղրիմի, հաղորդում է ZN,UA-ն:




























