Թուրքմենստանի հարավում գտնվող Տեջեն քաղաքում մի քանի մարդու դաժան սպանություն է տեղի ունեցել: Հանցագործության զոհերը գլխատվել են, նրանցի երկուսի տունը` կողոպտվել:

Զոհվածների թվում ընտանիքի ղեկավարն է, կինը, նրանց հյուրընկալած մի երիտասարդ, ինչպես նաեւ հարեւանի տղան, հաղորդում է «Թուրքմենստանի քրոնիկան»:

Տանը պահվող անկիզելի պահարանը բաց եւ դատարկ վիճակում է հայտնաբերվել: Անհետացել է նաեւ այն զարդեղենը, որ սպանված կինն էր կրում:

Հարեւանների խոսքով, վերջինս գործարարությամբ էր զբաղվում եւ հաճախ էր հարեւան Իրան այցելում:

Պարբերականի ենթադրությամբ, սպանությունների համար մոտիվ կարող են հանդիսանալ կամ կողոպուտը, կամ նախկինում չվերադարձված պարտքի դիմաց վրեժխնդրությունը:

Հետաքննությանը ոստիկանության, դատախազության եւ պետական ավտանգության աշխատակիցներն են վարում: Քաղաքի շրջագծով ստուգվում են բոլոր մեկնող ավտոմեքենաները: