Ուկրաինայում ճգնաժամը խստացրել է Եվրամիության դիրքորոշումը «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ, «Գազպրոմի» նկատմամբ ԵՄ-ի ճկունության մասին ցանկացած որոշում այս խպահին հայտնվել են «քաղաքականության ստվերում»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը:
«Այժմ Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին, մենք ավելի պաշտպանողական դիրքորոշում ենք որդեգրում ռուսական խողովակաշարի վերաբերյալ, քնա մեկ տարի առաջ»,-նշել է եվրահանձնակատարը:
«Իրատեսական չէ սպասել, որ մենք առաջիկա օրերին կամ տարում կփոխենք կանոնները: Իհարկե, Ռուսաստանում լրիվ այլ մշակույթ է: Ռուսաստանում կառավարություննու «Գազպրոմը» նախընտրում են գերիշխել ողջ շղթայում՝ արդյունահանումից մինչեւ վերամշակում եւ էլեկտրաէներգիայի արտադրություն»,-ասել է Էթինգերը՝ հավելելով, որ չի առարկում «Հարավային հոսքի» դեմ, սակայն ուզում է հավաստիանալ, որ նախագիծը համապատասխանում է ԵՄ շուկայի ներքին օրենքներին:
Բացի այդ, դեռեւս չլուծված է մնում «Գազպրոմին» Opal գազատարից օգտվելու հնարավորություն տալու հարցը, որն անցնում է Գերմանիայով՝ միացնելով «Հյուսիսային հոսք»-ը Կենտրոնական եւ Արեւմտյան ԵՎրոպայի գազատրանսպորտային ցանցին:




























