ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինա-ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան ձեւաչափով նոր հանդիպման, եթե այն կօգնի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, բայց պնդրում է, որ բոլոր կողմերը պետք է ժնեւյան պայմանավորվածություններն ի կատար ածեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

«Մենք բաց ենք յուրաքանչյուր նախաձեռնության առաջ, եթե այն կարող է վերջ դնել բռնություններին եւ ներկայիս ճգնաժամի կայունացմանը բերել: ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը ներկայումս Վաշինգտոնում է գտնվում. նա ուրբաթ նաեւ Բեռլին էր այցելել` ճգնաժամի կայունացմանն ուղղված ջանքերը քննարկելու նպատակով»,- ՈւՆՆ-ի` «Ազատություն» ռադիոկայանին վկայակոչմամբ, հայտարարել է Կոսյանչիչը:

Մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցություն է ցուցաբերում ժնեւյան հայտարարությանը եւ ցանկանում է դրա բոլոր դրույթներն իրականացված տեսնել:

«Մենք հավատում ենք, որ բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն` պայմանավորվածությունների ի կատար ածման ուղղությամբ: Եվ պատրաստ ենք նոր հանդիպման գաղափարին միանալ, եթե այն օգտակար կլինի կայունացման համար»,- հավելել է նա: