Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ուկրաինային 200 մլն եվրո կհատկացնի՝ ավտոճանապարհների արդիականացման նախագծի շրջանակներում:
«ՎԶԵԲ-ը Ուկրաինային 200 մլն եվրո կհատկացնի այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն տվեց Ուկրաինային վարկ տրամադրելու որոշմանը»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Նշվում է նաեւ, որ այդ ծրագիրը հնարավորություններ է բացում նաեւ երկրի պետական սեկտորում այլ նախագծերի ֆինանսավորման համար:
Հիշեցնենք, որպետական սեկտորում վարկավորման վերականգնման մասին որոշումը ընդունվել է ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի մարտի 25-ի նիստում:
ՎԶԵԲ-ը մտադիր է Ուկրաինայում ներդնել տարեկան մոտ մեկ մլրդ եվրո:




























