Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցություններն, այսօր՝ մայիսի 6-ին, Հայաստանի վարչապետին է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ կապված իր առաջարկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ 4 ոչ իշխանական խմբակցությունները (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) այդ առաջարկություններին կառավարության արձագանքից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին իր հայտարարությունում Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ օրենսդրությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու անհրաժեշտությունը՝ փոխընդունելի լուծում գտնելու համար: