Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այսօր՝ մայիսի 6-ին ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին ասաց արդեն նախկին մարզպետը:
«Լրատվամիջոցներն արդեն տասը տարի գրում էին իմ ազատման մասին, ես էլ որոշեցի լսել նրանց ու աշխատանքից դուրս գալ: Եթե էսքան գրում են, ուրեմն մի բան գիտեն»,- կատակով իր ազատման մասին Շահգալդյանը:
Նրա խոսքով՝ որոշումն ինքնակամ է կայացրել՝ առանց որեւէ մեկի խորհրդի կամ պարտադրանքի. «Բա էն մարդն եմ, որ ինչ-որ մեկն ասի, թե ինչ անեմ: Ինքս եմ նման որոշում կայացրել»:
Թե ինչով է առաջիկայում զբաղվելու 13 տարի մարզպետ աշխատած Շահգալդյանը, վերջինս հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ մասնագիտությամբ ինժեներ է եւ «մի բան կգտնի էլի»:
Նշենք, որ Շահգալդյանն ամենաերկարակյաց մարզպետներից է, ղեկավարում է 2001թ.-ից: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նրան փոխարինելու է Բնապահպանության արդեն նախկին նախարար Արամ Հարությունյանը:




























