Մարիուպոլի օդանավակայանի մոտակայքում ռազմական բազայի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Սեւ համազգեստով մարդիկ կրակել են մի քանի ավտոմեքենաների վրա: Հայտնի է, որ այդ մեքենաների թվում է «Վոլգա» մակնիշի մեքենա, ինչպես նաեւ մի քանի միկրոավտոբուսներ:

Քաղաքի կենտրոնում այրվում են անվադողեր Կազանցեւի եւ Լենինի փողոցներում, որոնցից ծխի խիտ քուլաներ են բարձրանում: Նրանք նաեւ տրոլեբուսով եւ անվադողերով փակել են մի քանի այլ փողոցներ, ինչով հերթական անգամ խոչընդոտել են քաղաքում տրանսպորտի շարժմանը, հաղորդում է «ԼիգաԲիզնեսԻնֆորմը»:

Դրա հետ մեկտեղ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, կա մեկ զոհ, երեքը վնասվածքներ են ստացել Մարիուպոլի մոտակայքում դիմակավոր անձնանց կողմից սահմանային անցակետերի վրա հարձակման հետեւանքով: