ԱՄՆ-ը հնարավոր է համարում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացումը ողջ Ուկրաինայի տարածքում: Այդ մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ ջեն Փսակին:

«Մենք համարում են, որ մայիսի 25-ի ընտրությունները կարող են անցկացվել: Սա կարեւոր պահ է Ուկրաինայի համար»,- ասել է Փսակին:

Նրան նաեւ խնդրել են մեկնաբանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ով տարօրինակ է անվանել ընտրությունների անցկացումը մի երկրում, որտեղ բանակը գործում է սեփական ժողովրդի դեմ: «Սա ռուսական ռազմավարության հեևթական դրսեւորում է ընտրությունները խափանելու համար»,- արձագանքել է Փսակին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ը, ինչպես  հայտարարել է Փսակին, «կտրականապես մերժում է» Դոնեցկում եւ Լուգանսկում մայիսի 11-ին նշանակված հանրաքվեների անցկացումը հանուն Ուկրաինայի դաշնայնացման: Առաջիկա հանրաքվենենրը «կեղծ են ու ապօրինի»:

«ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում ռուսամետ անջատողականների ջանքերի կապակցությամբ մայիսի 11-ին Դոնեցկում եւ Լուգանսկում անկախության կեղծ հանրաքվե կազմակերպելու համար: Մենք կտրականապես մերժում ենք այդ քայլը, որոնք ուղղված են Ուկրաինայի հետագա բաժանմանը»:

Փսակիի կարծիքով՝ «ոչ մի քաղաքակիրթ երկիր չի ճանաչի հանրաքվեի արդյունքները»: «Եթե Ռուսաստանը փորձի կրկնել Ղրիմի անօրինական անեքսիան Ուկրաինայի հարավում եւ արեւելքում եւ սահմաններին լրացուցիչ զորքեր ուղարկի, ԱՄՆ-ի եւ ԵՄ կողմից խիստ պատժամիջոցներ կհետեւեն»,- հայտարարել է նա:

Նրա համոզմամբ՝ «համաշխարհային հասարակությունը պետք է պաշտպանի» ուկրաինացիների ձգտումը մայիսի 25-ին ընտրություններ անցկացնել:

Մայիսի 11-ին Դոնեցկում եւ Լուգանսկում տեղի կունենան հանրաքվեներ Դոնեցկի եւ Լուգանիսկի  ազգային հանրապետությունների պետական ինքնուրույնության հարցի կապակցությամբ: