ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ կկիրառեն, եթե Մոսկվան խոչընդոտի Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների անցկացմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգթոնում Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
«Ինչպես ասել է նախագահ Օբաման, եթե ռուսական տարրերը շարունակեն խոչընդտել 19 օրից՝ մայիսի 25-ին Ուկրաինայում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, այն ժամանակ մենք պատրաստ կլինենք լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն համատեղ»,- ասել է Քերին Էշթոնի հետ ութ ժամ տեւած բանակցությունների ավարտից հետո:
«Ինչը կարող է ավելի բանական լինել, քան թույլ տալ շրջափակված այդ երկրին ընտրություններ անցկացնել , որոնք լեգիտիմություն կշնորհեն նոր իշխանությանը, որպեսզի մարդիկ կարողանան քվեարկել: Սա այն է, ինչին ձգտում են մարդիկ: Իմ կարծիքով՝ այդքան էլ բարդ չէ Ռուսաստանի համար հասկանալ, որ նա պետք է շահագրգռված լինի գործընթացքում: Եվ մենք հարգում ենք այն փաստը, որ Ռուսաստանը խորը պատամակն կապեր ունի Ուկրաինայի հետ»,- հավելել է ամերիկացի պետքարտուղարը:




























