Ճապոնիայում աճում է հետաքրքրությունը երեխաների ֆիթնես-ակումբների հանդեպ, որտեղ հաճախորդներին ընդունում են անգամ 6 շաբաթական հասակից: Նման պարապմունքներ, օրինակ, անցկացնում է MY GYM անունով հաստատությունը, որը մասնաճյուղեր ունի Տոկիոյի վեց թաղամասերում: Նորածիններին հատուկ ամրացնող մարմնամարզություն են առաջարկում եւ հատուկ ընտրված երաժշտության ներքո պար հիշեցնող շարժումներ: Նման խմբերում սովորում են մինչեւ վեց ամսականը:
Ավելի հիմնավոր մարմնամարզություն են առաջարկում 3 տարեկանից բարձր երեխաներին:
Ճապոնիայում մեծ սեր են վայելում նաեւ կարատեի եւ արեւելյան այլ մարտերի դպրոցները, որոնցում պարապում են սկսած երեք տարեկանից: Հինգ տարեկանից երեխաներին ներգրավում են լիամասշտաբ ֆիթնեսում, որը հիմնված է խաղային վարժությունների եւ այկիդոյի ու կարատեի շարժումների վրա:
Մասնագետները վստահեցնում են, որ վաղ տարիքից լավ կազմված ծրագրերով պարապելը ապագայում մարդու առողջության եւ լավ կազմվածքի գրավականն են: Մանկական ֆիթնեսը, ինչպես եւ մեծահասակներինը, Ճապոնիայում արժե ամսական 100-120 դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























