Ամերիկյան Սան Դիեգոյի համալսարանի գիտնականներն առաջարկում են արգելել ծխախոտային ֆիլտրերը՝ բնությունը փրկելու համար, ասվում է Current Environmental Health Reports գիտական ամսագրում տպագրված հոդվածում:
Նրանց խոսքով՝ ամեն տարի աշխարհում 6 տրլն ծխախոտ է օգտագործվում, որից 4,6 տրլն-ը նետում են փողոցում, այլ ոչ աղբարկղը: Միաժամանակ ծխախոտի մնացորդները պարունակում են տոքսիններ, նիկոտին, պեստիցիդներ եւ կանցերոգեններ, որի հետեւանքով վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար:
Ավելին, ծխախոտի ֆիլտրերը առավել վտանգավոր են բնության համար, որովհետեւ կենսաքիմիական ձուլման չեն ենթարկվում: Դրա հետեւանքով, շրջակա միջավայրում, մասնավորապես ջրի մեջ են հայտնվում նիկոտին, արճիճ, էթիլային ֆենոլ, որոնք արդյունքում վնասում են ինչպես բնությանը, այնպես էլ կենդանի օրգանիզմներին, հաղորդում է Gazeta.ru-ն:



























