Ամերիկացի գիտնականներին հաջողվել է օնլայն խաղերի մասնակիցների սեռը որոշել, Information, Communication and Society գիտական ամսագրին վկայակոչելով տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Հետազոտողները World of Warcraft խաղի մասնակիցների վարքագիծն են ուսումնասիրել եւ պարզել, որ դրանք նույն գենդերային վարքագծային լուծումներն ունեն, ինչպես որ իրական կյանքում:
Արդյունքում հնարավոր է, անկախ անձնանշանի տեսքից, խաղացողների իրական սեռը որոշել:



























