Ակնկալվում է, որ մայիսի 9-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի Ticonderoga դասի Vella Gulf հածանավը Սեւ ծովի ջրային ավազան մուտք կգործի: Այս մասին, ռազմա-դիվանագիտական աղբյյուներին վկայակոչելով, հաղորդագրություն է տարածել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը շարունակում են առանց հիմնավորման լարվածության մեջ պահել Սեւ ծովը»- հայտնել է գործակալությանը զրուցակիցը:
Հիշեցնենք` ապրիլի վերջին օրերին Aegis հակահրթիռային համակարգով զինված ամերիկյան Donald Cook կործանիչ նավը լքել էր ծովի ջրերը: Դաշինքին պատկանող եւս երկու նավեր` ամերիկյան Taylor արագընթաց հածանավը եւ Dupuy de Lome ֆրանսիական հետախուզական նավը դեռեւս շարունակում են այնտեղ մնալ:


























