Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Տեսթեր Քաունթի քաղաքի բնակչուհի Փաուլին Բելինսկի-Մունիոնը կալանավորվել է անցած հանգստյան օրերին այն բանից հետո, երբ նրա 7-ամյա թոռնիկը դպրոց է տարել նրա հերոինը:

Հաղորդվում է, որ 56-ամյա կինը տանը կորցրել է իր թմրանյութերը, իսկ փոքրիկը պատահաբար գտել է այն ու հետաքրքրվել, թե դա ինչ է:

Caln Elementary School դպրոցի ուսուցիչը առաջին դասարանցու գրպանում հայտնաբերել է հերոինի 9 փաթեթ: Հերոինը եղել է հագուստի, սպիտակեղենի եւ կոսմետիկայի Victoria`s Secret հայտնի լոգոտիպերով փաթեթներում: Երեխան պնդել է, որ փաթեթները գտել է տանը, լվացքի մեքենայի մոտ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով UPI-ն:

Ենթադրաբար, Բելինսկի-Մունիոնը թմրանյութերը պատահաբար է թողել տեսանելի վայրում՝ հոգնելով ողջ օրը երկու թոռներին խնամելով:

Կինը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ երեխայի առողջությունը վտանգի տակ դնելը եւ թմրանյութ պահելը: