Կոլումբիայի իշխանությունները նախագահ Խուան Մանուել Սանտոսին գաղտնալսելու կենտրոն են հայտնաբերել: Ինժեներին հաջողվել է գաղտնալսել Կոլումբիայի կառավարության եւ Կուբայում տեղակայված  երկրի հեղափոխական ուժերի պարտիզանների միջեւ բանակցությունները:

Հաղորդվում է, որ ձերբակալված Ֆերնանդո Անդրես Սեպուլվեդան հետեւել էր նախագահին՝ շանտաժի միջոցով հետագայում հարստանալու նպատակով: Ընդհատակյա գրասենյակից նա գաղտնալսել էր հեռախոսազրույցները, կարդացել Կոլումբիայի ազգային ազատագրման բանակի մամուլի քարտուղարի էլեկտրոնային նամակները: Նա վճռել էր վաճառել այդ տեղեկությունները շահագրգիռ անձանց: Այժմ ինժեներին  լրտեսության  մեղադրանքներ են ներկայացվել, փոխանցում է lenta.ru-ն՝ վկայակոչելով El Pais-ը:

Բացի դրանից՝ գաղտնալսման սկանդալում խառն է նաեւ Կոլումբիայի նախագահի թեկնածու Օսկար Իվան Զալոգան:  Ձերբակալված տեխնիկը ծառայություններ է մատուցել վերջինիս նախընտրական շտաբին: Սակայն Զալոգան հերքում է Սանտոսի նկատմամբ  լրտեսությանն ունեցած իր մասնակցությունը:

Կոլումբիայի նախագահական ընտրությունները նախատեսված են  2014թ. մայիսի 25-ին: Ըստ անցկացված հարցման՝ գործող նախպագահ Խուան Մանուել Սանտոսը մրցակից Զալոգայից առաջ է անցնում   չորս տոկոսով: