Նախորդ շաբաթ առնվազն 63 մարդ է մահացել Քենիայում՝ անորակ ալկոհոլից թունավորվելու հետեւանքով, տասնյակ տուժածներ հիվանդանոցում են, փոխանցում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ամենաշատ մարդիկ թունավորվել են երկրի մայրաքաղաք Նայրոբիից ոչ հեռու գտնվող քաղաքներում: Տեղի իշխանությունները հայտնում են, որ կեղծ ալկոհոլը վաճառվել է ինչպես բարերում, այնպես էլ քաղաքի խանութներում:
Նշենք, որ սա Քենիայում ալկոհոլային խմիչքներից թունավորվելու առաջին դեպքը չէ: 2005 թ. 45 մարդ էր զոհվել մեթան պարունակող ալկոհոլ օգտագործելուց հետո:




























