Կոսովոյի խորհրդարանը արտահեստ նիստի ընթացքում ինքնալուծարման մասին որոշում է կայացրել:
Լուծարման օգտին են քվեարկել նիստին մասնակցող 115 պատգամավորներից 90-ը:
Առաջիկայում ինքնահռչակ հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կհայտարարվեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք`Կոսովոյի իշխանությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ մի շարք երկրների աջակցությամբ 2008թ. փետրվարի 17-ին միակողմանիորեն Սերբիայից իրենց անկախությունն էին հռչակել: Սերբիայի ԱԳՆ-ն, իր հերթին, պարբերաբար վիճարկում է Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թիվը:


























