Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրահանգել է չարգելափակել սմարթֆոններով հաղորդագրությունների արագ փոխանակման WhatsApp ծառայությունը:
«Նախագահը հրամայել է չսահմանափակել տվյալ ծառայության հասանելիությունը»,- հայտնել է Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզին:
Ըստ նրա՝ «տվյալ որոշումը կապված է ամենից առաջ, նրա հետ, որ Իրանում հաղորդագրությունների փոխանակման այդ ծրագրին համարժեք փոխարինող դեռ չկա», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Էբթեքար» թերթը:
Անցյալ շաբաթ Ապօրինի բովանդակությունը որոշող կոմիտեի քարտուղար Աբդուլսամադ Հորամաբադին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները որոշել են արգելափակել WhatsApp-ը:




























