Mondelez International եւ նիդեռլանդական D.E Master Blenders 1753 ընկերություններն իրենց սրճային բիզնեսները միավորելու մասին որոշում են կայացրել: Նոր ձեռնարկությունը 7 մլրդ ԱՄՆ դոլարից ավել տարեկան շրջանառությամբ եւ 15-19 տոկոս EBITDA-ով կնշանավորվի: Այս մասին հայտարարություն է տարածել Mondelez International-ը:

Նիդեռլանդներում տեղակայված կենտրոնակայանով նոր ընկերությունը Jacobs Douwe Egberts (JDE) է կոչվելու: Այն իր մեջ Mondelez-ի Jacobs, Carte Noir, Gevalia, Kenco, Tassimo, Millicano եւ D.E Master Blenders 1753-ի Douwe Egberts, L’OR, Pilao եւ Senseo բրենդերն է ներառելու: 

Ենթադրվում է, որ գործարքը 2015թ. ընթացքում կավարտվի: