ԵԽԽՎ-ի լատվիացի պատգամավոր Տատյանա Ժդանոկը կոչ է անում սատարել Եվրահանձնաժողովին իր ներկայացրած պահանջը՝ «Աջ սեկտորը» ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու վերաբերյալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նման որոշում կայացնելու դեպքում այդ կազմակերպության եւ նրա առաջնորդների հաշիվները կսառեցվեն, կարգելվի «Աջ սեկտորի» անդամների մուտքը ԵՄ երկրներ:
Բացի դրանից, տարբեր երկրների կառավարությունները կհամագործակցեն՝ դրա անդամների քաղաքական մեկուսացման եւ ձերբակալման նպատակով:
«Օդեսայի սարսափելի ողբերգությունից հետո, որտեղ «Աջ սեկտորի» գրոհայինները ողջ-ողջ այրել էին Ուկրաինայի դաշնայնացման 43 կողմնակիցների, «Աջ հատվածն» արգելելու անհրաժեշտությունն ակնհայտ է դարձել: Ընդ որում, պետք է ոչ միայն արգելել դրա գործունեությունը, այլեւ ոչնչացնել այդ կազմակերպությունը՝ զինաթափելով դրա գրոհայիններին, ձերբակալելով ակտիվիստներին եւ դատելով նրանց: Ուկրաինայի ժամանակավոր կառավարությունը չի դիմում այդ քայլին տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ «Աջ սեկտորի»՝ իշխող քաղաքական գործիչներին համակրելու պատճառով», - ընդգծել է պատգամավորը:
Ըստ Ժդանոկի՝ ԵԽ-ն եւ Եվրահանձնաժողովը «միանշանակ ազդանշան պետք է տան հեղափոխականներին եւ նրանց հովանավորներին, որ չի կարելի համակրել ֆաշիստներին, իսկ զինված ծայրահեղականներին պետք է հայտարարել օրենքից դուրս»:


























