ԵԽ-ի նախագահ Հերման Վան Ռոմպեյը Ռուսաստանին կոչ է արել չնպաստել ուկրաինայի ճգնաժամի խորացմանը:
Իսկ եթե Մոսկվան չհետեւի այս կոչին, ԵՄ-ն, ըստ Ռոմպեյի, պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում զերծ մնալ Ուկրաինայում իրավիճակի հետագա ապակայունացումից եւ դրա փոխարեն փորձել ճգնաժամը լուծել դիվանագիտական եղանակով», - հայտարարել է Հերման Վան Ռոմպեյը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ապրիլի վերջին Մոսկվայի նկատմամբ կիրառած նոր պատժամիջոցները վերաբերում էին ռուսաստանցի եւ ղրիմցի 15 պաշտոնյաների եւ Ուկրաինայի հարավ-արեւլքում ռուսամետ ակտիվիստների ղեկավարներին: Ներկայումս ԵՄ-ի սեւ ցուցակում կա 48 մարդ:




























