Խորվաթական ֆերմաներից մեկում ինքնատիպ կենդանի է ծնվել: Ութոտնուկ-ուլիկը միաժամանակ եւ արական, եւ իգական սեռական օրգաններ ունի: Տերը նրան բնության հրաշք է անվանում եւ հաճույքով ցուցադրում լրագրողներին:
Զորան Պապարիսն ասում է, որ սկզբից մտածել է` տեսողության հետ կապված խնդիրներ ունի:
«Մի քանի անգամ փորձեցի հաշվել ոտքերի քանակը: Հետո հարեւանին կանչեցի` համոզվելու համար, որ խելքս չեմ թռցրել»,- պատմում է նա:
Համատեղ ուժերով հաշվարկից հետո Զորանը տեղացի անասնաբույժների է կանչել: Նրանք զննել են կենդանուն ու ասել` ոչ միայն «ութոտնուկ» է, այլ նաեւ` հերմաֆրոդիտ:
Կենդանին դեռեւս թույլ է եւ չի կարողանում իր բազմաթիվ վերջույթներին հենվել:



























