Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2014-ի մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք գրեթե չեն տարբերվում նախնական արդյունքներից։

Հրապարակված տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 89,5 տոկոսը կամ 36 մլն 440 հազար 968 քաղաքացի։

Քաղաքի ավագանու անդամության ընտրություններն ունեն հետեւյալ տեսքը.

«Արդարություն եւ զարգացում» կուսակցություն՝ 42,87 տոկոս,

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն՝ 26,34 տոկոս,

«Ազգայնական շարժում» կուսակցություն՝ 17,82 տոկոս,

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն՝ 4,16 տոկոս,

51 նահանգներում նահանգի խորհրդի ընտրությունների արդյունքներն ունեն հետեւյալ տեսքը.

Արդարություն եւ զարգացում» կուսակցություն՝ 45,43 տոկոս,

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն՝ 16,87 տոկոս,

«Ազգայնական շարժում» կուսակցություն՝ 20,21 տոկոս,

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն՝ 7,73 տոկոս,

Մեծ քաղաքների քաղաքապետերի ընտրությունների արդյունքները.

Արդարություն եւ զարգացում» կուսակցություն՝ 45,54 տոկոս,

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն՝ 31,04 տոկոս,

«Ազգայնական շարժում» կուսակցություն՝ 13,65 տոկոս,

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն՝ 3,09 տոկոս,

Քաղաքապետերի ընտրությունների արդյունքները.

Արդարություն եւ զարգացում» կուսակցություն՝ 43,13 տոկոս,

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն՝ 26,45 տոկոս,

«Ազգայնական շարժում» կուսակցություն՝ 17,76 տոկոս,

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն՝ 4,18 տոկոս: