Գիտնականները սովորականից արմատապես տարբերվող համակարգիչ են ստեղծել: Այն մարդու ուղեղի աշխատանքն է կրկօրինակում:
Գիտնականների խոսքով, բոլոր առումներով համեստ մկան ուղեղը 9000 անգամ ավելի արագ է աշխատում, քան ժամանակակից համակարգիչը: Վերջինս ոչ միայն դանդաղաշարժ է, այլ նաեւ` աշխատանքի համար 40 հազար անգամ շատ էներգիա է պահանջում:
Ստենֆորդի համալսարանի կենսաինժեներների խումբը «ՆեյրոՔոր» անվամբ հատուկ մշակում անցած 16 չիպերից պատրաստված պլատա է ստեղծել, որ կարող է 1 մլն նեյրոնների եւ միլիարդավոր սինապտիկական կապերի աշխատանքը կրկնօրինակել:
Ստացված սարքը «նեյրոգրիդ» անունն է կրում: Այն չափսերով նման է IPad-ի, սակայն կարող է մարդու ուղեղից բարձր արագություն ապահովել եւ միաժամանակ այնքան էներգիա խլել, որքան հիշյալ պլանշետն է պահանջում:
Գիտնականների խումբն այժմ մտադիր է ծախսերի կրճատման հասնել եւ սարքի համար ծրագրային ապահովում մշակել:
Սարքի պատրաստման համար կիրառված չիպերից յուրաքանչյուրն այսօր շուրջ 40 հազար ԱՄՆ դոլար արժի, հաղորդում է Federal Post-ը:











