Շուրջ 2000 բրիտանացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամուսնուն դավաճանած կանայք հաճախ (ավելի քան 70% հավանականութամբ) իրենց մայրերի հետքերով են շարժվում, Mail Online-ին վկայակոչելով հաղորդում է  Federal Post-ը:

Կանանց մեծ մասը կարծում է, որ մոր անհավատարմությունն իրենց նույնպես ամուսնուն դավաճանելու իրավունք է տալիս, հետեւապես`այդ կանայք ամուսնական ուխտին լուրջ չեն վերաբերվում: Տղամարդիկ եւս հաճախ են դավաճանում` իրենց հոր արկածները տեսնելով, սակայն ուժեղ սեռի մոտ այդ կախվածությունը համեմատաբար մեծ չէ (54%):

Հարցումը Մեծ Բրիտանիայում արտամուսնական ծանոթությունների տեսքով ծառայություններ մատուցող ամենահայտնի կայքերից մեկի օգտատերերի շրջանում է անցկացվել:

«Եթե ցանկանում եք իմանալ` դավաճանելո՞ւ է արդյոք Ձեր կինը, ապա նախ եւ առաջ զոքանչին զննեք»,- խորհուրդ է տվել կայքի մամուլի քարտուղարը: