Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ԱՄՆ-ից վերադառնալիս մեկ օրյա այցով կլինի Անկարայում:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` վաղը` մայիսի 7-ին, Իրանի արտգործնախարարը օրվա երկրորդ կեսին կժամանի Անկարա: Մոթաքին Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ, որի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ:
Նշենք, որ Թուրքիայում դժգոհությամբ ընդունեցին Իրանի այն հայտարարությունը, թե ինքը միջուկային խնդրում միջնորդ է ընտրել Բրազիլիային:
Բացի այս, շաբաթվա վերջում նախատեսված է նաեւ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանի եւ մի խումբ պատգամավորների այցը Անկարա:




























