Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերի բնակարան մտած հանցագործները գողացել են գումար եւ մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր։
Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 6-ի գիշերը զինված անհայտ անձիք մտել են Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերի բնակարան եւ հասել մինչեւ նրա ննջարան։
Հանցագործներն օգտվել են այն հանգամանքից, որ թե Թանսու Չիլլերը, թե նրա թիկնապահները քնած են եղել եւ հանգիստ թալանել են բնակարանը՝ տանելով կանխիկ գումար եւ մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր։
Հայտնի է դարձել, օրեր շարունակ թալանել են Թանսու Չիլլերի հարեւանությամբ գտնվող այլ հայտնի անձանց առանձնատները։




























