Հայաստանի բնակիչների 44 տոկոսը համարում է, որ բիզնեսը կաշառում է հարկային կամ մաքսային ծառայություններին: Այդ մասին վկայում են USAID-ի անցկացրած հետազոտության արդյունքները «Հարկային բարեփոխումների նախագծի»(Tax Reform Project, TRP) շրջանակներում: 23 տոկոսը համաձայն չեն նման կարծիքի հետ, 27 տոկոսը պատասխանել է, որ չգիտի, իսկ 6 տոկոսը հրաժարվել է պատասխանել:

Նշված 44 տոկոսից 36-ը համարում է, որ կաշառքների պատճառը հարկերի վրա խնայելու ցանկությունն է, 34 տոկոսը կարծում է, որ այլ կերպ հնարավոր չէ լուծել հարկային համակարգի հետ խնդիրները, իսկ 33 տոկոսը համարում է, որ հարկայինի աշխատակիցներն իրենք են դրդում «լավ հարաբերությունների(թույլ էր տրվում պատասխանի մեկից ավել տարբերակ):

Միեւնույն ժամանակ այն հարցին, թե ինչու են հարկային եւ մաքսային ծառայությունները կաշառք վերցնում, նշված 44 տոկոսի կեսից ավելին (62 տոկոս) պատասխանել է, որ խնդիրը «համակարգային բնույթ է կրում»: Եւս 4 տարբերակի համաձայն՝ պատասխանների թիվը գրեթե միեւնույնն էր (22-28 տոկոս)՝ «թույլ վերահսկողություն», «այսպես թե այնպես ամեն ոլորտում էլ կաշառք են վերցնում», «աշխատակիցների ցածր աշխատավարձ», «օրենսդրությունում առկա բացթողումներ, որոնց պատճառով գործարարությունը ժամանակին համապատասխան պարզաբանումներ չի ստանում»:

Եթե հարկային ծառայության հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէր, ապա հարկերն իրենք իրենցով՝ ընդհակառակը: Հարցված տնային տնտեսությունների եւ իրավաբանանական անձանց ավելի քան 60 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է ավելւ շատ հարկ վճարել, եթե տեսնի, որ շրջապատում կոռուպցիան կրճատվել է: Տնային տնտեսությունների շարքում սրա հետ միանգամայն համաձայն է 27 տոկոսը, 46 տոկոսը կիսում է նման դիրքորոշումը, համաձայն չէ կամ միանգամայն դեմ է 20 տոկոսը: Գործարարություն թվում համաատասխանաբար՝ 23, 44 եւ 27 տոկոս:

USAID-ի հարցմանը մասնակցել է 1448 տնային տնտեսություն եւ 400 իրավաբանական անձ: