Լոս Անջելեսում ապրիլի 24-ին վախճանված, կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանին առաջիկա ժամերին կտեղափոխեն Հայաստան: Նրա աճյունը կամփոփվի հայրենի հողում: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել մշակույթի նախարարության իր աղբյուրից: 

Մեր տեղեկություններով, հուղարկավորության վայրը դեռ վերջնականապես որոշված չէ, այն  որոշելու է ստեղծված կառավարական հանձնաժողովը:

Նշենք ապրիլի 24-ի գիշերը, Լոս Անջելեսում 85 տարեկան հասակում մահացել էր կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը: Նա 36 տարի գլխավորել էր Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

1992թ. մեկնել էր ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգեւատրվել էր ՀՀ Պատվո շքանշանով: