Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր պարզաբանել է լրագրողներին՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացրել կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Հեֆերնն ասել է, թե դրա համար կա 3 պատճառ: «Առաջին՝ լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, եւ այս ելույթով Ոուրլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին»,- նշել է դեսպանը
«Եվ երրորդ՝ համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը եւ տարբերակել՝ Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը եւ շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետեւ տպավորություն է, որ 2 մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են, դրա հետ կապված՝ արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը




























