Ուկրաինայի ՆԳՆ Օդեսայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ֆուչեջին հետախուզման մեջ է: Այդ մասին հայտարարել է ՆԳ նախարար Արսեն Ավակովը: Նրա խոսքով, Ֆուչեջին հատել է սահմանն ու թաքնվել արդարադատությունից: Ավակովը տեղեկացրել է, որ Օդեսայի իրադարձությունների հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության երեք աշխատակից:

Ֆուչեջին անձամբ մայիսի 2-ին ներկա է եղել Օդեսայի կենտրոնում, ռուսամետ եւ ուկրաինացի ակտիվիստների դաժան բախման ժամանակ, երբ տասնյակ մարդիկ զոհվեին: Նաեւ նա մայիսի 4-ին բաց է թողել ձերբակալված ռուսամետ ակտիվիստներին: