Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլյովն արժանացել է լեհական Համերաշխության առաջին մրցանակի, հայտնում է Լեհաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով РАР-ը:
Ջեմիլյովին մրցանակ շնորհելու վերաբերյալ որոշումը կայացվել էր մայիսի 7-ին:
Ղրիմի թաթարների առաջնորդը մրցանակը «բարոյական մեծ աջակցություն» է համարում:
Ջեմիլյովը պատմել է, որ մրցանակի մասին իրեն հեռախոսով հայտնել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկրոսկին:
Ջեմիլյովին մրցանակը հունիսի 3-ին կհանձնի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Սպասվում է, որ հանձնմանը ներկա է լինելու նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Համերաշխության մրցանակը հանձնվում է առաջին անգամ, այն հիմնադրել են առաջին «կլոր սեղանի» 25-ամյակի պատվին, որով Լեհաստանը վերադարձել էր ժողովրդավարության: Մրցանակի գումարային արժեքն է 250 հազար եվրո, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:



























