Ղրիմի եւ Սեւաստոպոլի ավելի քան 555 հազար բնակիչներ ռուսական անձնագրեր են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածաշրջաններում (բացի Ղրիմից եւ Սեւաստոպոլից) ռուսական անձնագիրս տանալու խնդրանքով ղրիմցիներից ընդունվել է 13844 հայտ, ընդ որում ձեւակերպվել է ավելի քան 3400-ը»,-ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչության տվյալներով՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքում ձեւակերպվել է ավելի քան 552 հազար ՌԴ անձնագիր: