Հնարավոր է՝ Վրաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի ԵՄ երկրներ մեկնել 2015թ. վերջին կամ 2016թ. սկզբին, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ըստ Փանջիկիձեի՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու ծրագիրը երկու փուլից է բաղկացած՝ օրենսդիր եւ գործադիր: Օրենսդրական հատվածի վրա աշխատանքը կավարտվի մինչեւ 2014 թ. ամառային արձակուրդները: Դրանից հետո երկիրը կանցնի երկրորդ փուլին:
«Մենք արդեն այժմ սկսում ենք կատարել երկրորդ մասի որոշ բաղադրիչներ, որը մեզ թույլ կտա առաջ անցնել ծրագրից: Իրականացումը կսկսվի արդեն ամռանից հետո եւ կտեւի մեկ տարի կամ մի փոքր ավելի: Կանխատեսումները բավական դրական են. սովորական անձնագրերով ԵՄ երկրների հետ առանց վիզայի շփումը կսկսվի 2015 թ. վերջին կամ 2016 թ. սկզբին», - պարզաբանել է Փանջիկիձեն, փոխանցում է «Գռուզիա Online»-ը:




























