ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը տեղի հեռուստաալիքի հետ զրույցում:

«Մենք չենք խոսում ռազմական օգնության մասին», - ասել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: «Սակայն միջազգային հանրությունն աջակցում է Ուկրաինային», - հավելել է նա:

Ռասմուսենը հերթական անգամ հնչեցրել է դաշինքի դիրքորոշումը, որ Ռուսաստանը պետք է իր զորքերը հեռացնի Ուկրաինայի սահմանից, եւ Մոսկվային սպառնացել է «միջազգային հանրության» կողմից «ավելի խոր  պատժամիջոցների կիրառմամբ», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: