Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 28-ից մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների տվյալները.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 148,813,522 ԱՄՆ դոլար 412.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 169,169,088 ԱՄՆ դոլար 413.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է22,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,756,357 EUR 571.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 18,255,421 EUR 575.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,170,256,928 ՌԴ ռուբլի 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 194,661,985 ՌԴ ռուբլի 11.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլ 21-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 83.4 մլն ԱՄՆ դոլար: